ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որի ընդունման դեպքում մարտին և հոկտեմբերին ժամային փոփոխություններ կլինեն: Այդ մասին Ա.Սիմոնյանը գրել է ֆեյսբուքյան էջում:
«Փոփոխությունը հնարավորություն կտա անցում կատարել ամառային ժամի և օգտագործելով բնական լույսը` խնայել հոսանք և ոչ միայն»,- գրել է Սիմոնյանը:
Փոփոխությամբ նախատեսված է յուրաքանչյուր տարվա մարտի վերջին կիրակին՝ ժամը 02.00-ին, ժամացույցի սլաքը մեկ ժամով առաջ տանել, իսկ հոկտեմբերի վերջին կիրակին՝ ժամը 03.00-ին` մեկ ժամով հետ բերել: