Բուլղարիան համաձայնել է թույլատրել ՆԱՏՕ-ին օգտագործել իր սևծովյան նավահանգիստը ռազմածովային ուժերի համակարգման նպատակով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի միջև աջող լարվածության ֆոնին:
Համաձայնությունը ձեռք է բերվել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի՝ երեկ Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո:
ՆԱՏՕ-ն ուժեղացրել է իր պաշտպանությունը Արևելյան Եվրոպայում՝ ներառյալ Սևծովյան տարածաշրջանում, 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի թերակղզու բռնակցումից հետո:
azatutyun.am