Այսօր ժամը 9-ի սահմաններում, Դիլիջանի ուսումնական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի դին՝ ծառից կախված վիճակում: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
«Պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», — ասված է հաղորդագրությունում:
Վահան Մուշեղյանը 19 տարեկան էր, զորակոչվել էր այս տարվա առաջին զորակոչին՝ Սյունիքի զինկոմիսարիատից: