Ներկայացնում ենք այն 5 սխալները, որոնք շատերն են գործում, սակայն հաջողակները կարողանում են շրջանցել դրանք:
Դուք չեք խոստովանում փաստերը
Շատ հաճախ մարդիկ մոռանում են իրենց ֆինանսական դրության մասին, բայց դա միմիայն վնաս է բերում: Նրանք, ովքեր բանկային մեծ հաշիվներ ունեն, չեն կարող աշխատել մեծ գումարներ, քանի որ կուրորեն են նայում իրենց ապագային:
«Եթե տվյալներ չունեք ձեր ֆինանսական վիճակի մասին, փողը կարող է հոսել մատների արանքով»,- գրում է Թարդին:
Մեծ եկամուտներ
Երբ խոսում եք կենսակերպի մասին, որոնք կարող են իրենց թույլ տալ միայն հարուստները, պատկերացնում եք շքեղություն, բրենդային հագուստ և իրեր, սակայն նրանք ավելի պրակտիկ են, քան կարծում եք:
Միլիոնատերերը չեն գնում Lamborghini, – ասում է Թարդին: Նրանք գնումներ կատարելու որոշում են կայացնում` կախված իրենց ընթացիկ ֆինանսական վիճակից և նպատակներից: Նրանք հարուստ են, որովհետև կարողանում են խնայել փողը, այլ ոչ թե ծախսել:
Շատ գումար եք ծախսում ավելորդ հաշիվների վրա
Մի բան է գումար ծախսել ֆանտաստիկ ռեստորանում. գոնե կարելի է արդարացում գտնել, թե ինչի վրա է ծախսվել այն: Մեկ այլ հարց է` գումարը վատնել տուգանքների և ավելորդ հաշիվների վրա:
«Ի տարբերություն մյուսների` միլիոնատերերը հետևում են իրենց ծախսերին և պահպանում են իրենց հարստությունը»,- ասում է Դեվիդ Բախը` «Էդելման» ֆինանսական ծառայությունների ընկերության փոխնախագահը:
Տնտեսում եք, բայց չեք ձգտում ավելի շատ եկամուտ ունենալ
Միլիոնատերերը անիմաստ գումարներ չեն վատնում, բայց կարևորում են նաև նոր եկամուտներ ստանալու աղբյուրներ գտնելը` իրենց ֆինանսական նպատակներն իրականացնելու համար:
Այլ կերպ ասած` ծախսերի կրճատումը կարող է մեծացնել եկամուտը, և այդ դեպքում աշխատավարձի բարձրացումն ավելի տեսանելի կլինի:
Ձեզ միայն փողն է հետաքրքրում և ոչ թե որակը
Երբեմն համեստ ձգտումները սաբոտաժի են ենթարկում: Օրինակ` գնում եք էժան կոշիկ փոխարենը անորակ, որը ձեզ ավելի քիչ կծառայի:
«Հարուստ մարդիկ հասկանում են, որ ամենաէժան տարբերակը միշտ չէ, որ ամենահուսալին է»,- ասում է Բուշը:
nternest.am
i