Քաղաքի բոլոր այն փողոցներում, որոնք 6 եւ ավելի երթեւեկելի գիծ ունեն, հետիոտնային անցումների կարգավորումը կվերանայվի:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր Ավագանու հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ երթեւեկության անվտանգության բարձրացման նկատառումներով, հանձնարարել է գույքագրել բոլոր խնդրահարույց հետիոտնային անումները:
Քաղաքապետը նշեց, որ պետք է բացառել 6 եւ ավելի երթեւեկելի գոտի ունեցող փողոցների վրա չկարգավորվող հետիոտնային անցումների գոյությունը: Այդ հատվածներում կամ կտեղադրվի ձեռքով կարգավորվող լուսացույց, կամ կկառուցվեն վերգետնյա կամ ստորգետնյա անցումներ: Քաղաքապետարանը այս հարցում սերտորեն համագործակցում է ոստիկանության ՃՈ ծառայության հետ:
Հայկ Մարությանը նշեց նաեւ, որ երթեւեկության հետ կապված այս եւ այլ կարգի խնդիրները, այդ թվում՝ խցանումները, զգալիորեն կապված են տրանսպորտային համակարգի անբավարար վիճակի հետ: Նրա խոսքով, քաղաքի ֆունկցիոնալության հետ առնչվող մի շարք հարցեր համակարգային լուծում կստանան տրանսպորտի ռեֆորմին զուգահեռ, որը կիրականացվի հնարավորինս արագ:
Հարցի վերաբերյալ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ մինչեւ տարեվերջ վերջնականապես պարզ կլինի տրանսպորտային ռեֆորմի իրականացման ֆինանսական աղբյուրների հարցը եւ մոտակա ժամանակներս քաղաքապետարանը հանրությանը կներկայացնի տրանսպոտի հարցով առկա լուծումներն ու ժամկետները:
Փոխքաղաքապետ Սարգսյանը հայտնեց նաեւ, որ օրերս հանդիպում է ունեցել ուղեւորափոխադրող մասնավոր կազմակերպությունների հետ, որի ընթացքում բարձրացվել է գործող համակարգում ուղեւորների սպասարկման մակարդակը հնարավորինս բավարար վիճակում պահելու հարցը:
Քաղաքի բոլոր այն փողոցներում, որոնք 6 եւ ավելի երթեւեկելի գիծ ունեն, հետիոտնային անցումների կարգավորումը կվերանայվի:…
Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Вторник, 26 ноября 2019 г.