«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվել է շուրջ 10 մլն դոլար

Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան դրամահավաքն անցկացվում է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո։ Արդյունքում, այս տարի հավաքվեց 9.856.100 դոլար։

22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։