«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում դանակով հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է երկու հոգի:
Ջիհադիստները, սակայն, որևէ ապացույց չեն նշել, որ հարձակման հեղինակ 28-ամյա Ուսման Խանը հենց իրենց ցուցումներով է գործել:
Նախկինում ահաբեկչությանն առնչվող գործով ազատազրկման դատապարտված Ուսման Խանը ուրբաթ օրը Լոնդոնի կամրջի վրա դանակով հարձակվել է անցորդների վրա՝ սպանելով երկու մարդու, ևս երեք հոգի վնասվածքներ է ստացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակել և սպանել են հարձակվողին: