Բավարարվեց Գևորգ Կոստանյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ Նշենք, որ դատարանը դեռ նոյեմբերի 30-ին էր սկսել քննել այդ միջնորդությունը։ Օրեր առաջ ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավեց 2008-ին նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Կոստանյանին, ով գտնվում է Մոսկվայում։ Կոստանյանին 48 ժամ էր հատկացվել Հայաստան վերադառնալու համար, որպեսզի մեղադրանք առաջադրվեր։ Բայց նախկին գլխավոր դատախազը մատնանշված ժամանակահատվածում չվերադարձավ, ինչից հետո էլ ՀՔԾ-ն նրա նկատմամբ հետախուզում հայտարարեց։ Հատուկ Քննչական ծառայությունը չի մանրամասնում, թե մասնավորապես ինչ հոդվածներով է մեղադրյալ ներգրավել Գևորգ Կոստանյանը։ ՀՔԾ միջնորդության բավարարումը նշանակում է, որ Հայաստան գալուն պես նախկին գլխավոր դատախազը կկալանավորվի։

 

 

 

azatutyun.am