«Միսս տիեզերք 2019»-ում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Զոզիբինի Թունզին: Գեղեցկության հեղինակավոր մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 8-ին: 26-ամյա գեղեցկուհին ընդգծել է, որ ժամանակն է, որ դադարեն իր նման մաշկի գույն ունեցող աղջիկներին գեղեցիկ չհամարել:
«Ես ապրել եմ մի աշխարհում, որտեղ ինձ նման արտաքին՝ իմ մազերի նման մազեր ու մաշկի գույն ունեցող, կինը երբեք գեղեցիկ չի համարվել: Կարծում եմ՝ ժամանակն է, որ այլեւս այդպես չլինի»,- ասել է նա:
Մրցույթի առաջին վիցե միսս է ճանաչվել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Մեդիսոն Անդերսոնը, 2-րդ վիցե միսս՝ Մեքսիկան ներկայացնող Սոֆիա Արագոնը:
azatutyun.am