Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 65-ամյա Հակոբ Պետրոսյանի ահազանգի փաստով:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջինս ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ այս տարվա հոկտեմբերի 16-ից «պոլինեյրոպեյիա, գինեբարե» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոնում բուժօգնության ընդունված 25-ամյա իր աղջիկը նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Հ. Պետրոսյանը ոստիկաններին հայտնել է, որ աղջիկը մահացել է վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի Ժ. Թ.-ի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: