Դեկտեմբերի 19-ին, ժամը 10:53-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կառավարության շենքի մոտ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Քաղաքացին (Սողոմոն Խ., 1988 թ.) ձեռքում առկա սուր կտրող-ծակող գործիքով վնասել է պարանոցը, այնուհետև փրկարարները և ոստիկանները համատեղ ուժերով կանխել են նրա հետագա ինքնավնասման փորձը: Սողոմոն Խ.-ն տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: