Շարունակում ենք ահազանգեր ստանալ, որ շատ լայնորեն տարածված ձևով շարունակում են ՀԴՄ կտրոններ չթողարկել: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ ինքը ՊԵԿ նախագահի հետ մի գաղափար են քննարկել. «Ինչպես հիմա օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ քաղաքացիների կատարած նկարահանումների հիման վրա ճանապարհային ոստիկանությունը կարող է վարչական վարույթ սկսել, ես երեկ ՊԵԿ նախագահին այդպիսի գաղափար եմ առաջարկել, որ նույնկերպ հնարավոր լինի ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ: Սա ճիշտ ճանապարհ է»,- ասաց Փաշինյանը: Արդարադության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այդտեղ խնդիր կա, քանի որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու վերաբերյալ գործերը համատարած անվավեր են ճանաչվում դատարանների կողմից, քանի որ հնարավոր չի լինում ապացուցել ՀԴՄ կտրոն տալ-չտալու հարցը: Այդ վեճը լուծելու համար մոտ 2 տարի առաջ առաջարկվել է հարկային տեսուչներին համապատասխան տեխնիկական միջոցներով զինել, որպեսզի տեսաձայնագրվի գնման փաստը, բայց բացասական եզրակացություններ են եղել ֆինանսների նախարարության կողմից: Մենք ունեինք գաղափար նույնը անելու, ՄԻԵԴ-ի տարբեր վճիռներ էինք ուսումնասիրում՝ հասկանալու համար, թե նման տեսաձայնագրումը արդյոք որևէ խախտում կենթադրի, թե ոչ, քանի որ որոշակի առումով անձնական կյանքի միջամտություն է ենթադրում: Բայց գտանք, որ եթե բիզնեսի մոտ է տեսանկարահանումը կատարվում, դա անձնական տվյալներին չի առնչվում: Հիմա մենք պատրաստ ենք ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության հետ այդ ճանապարհով գնալ, որ տեսուչների կողմից տեսաձայնագրում արվի»,- ասաց նախարարը: Վարչապետի դիտարկմանը, որ ինքը նկատի ուներ, որ ոչ թե տեսուչի, այլ քաղաքացիների կողմից նման տեսանկարահանում կատարվի, Բադասյանն ասաց, որ ստուգման փաստը հանձնարարագրի բացում է ենթադրում և որոշակի ժամկետի ֆիքսում, որ այդ ժամկետում գնումը կկատարվի. «Այս առումով կարող է խնդրահարույց լինել քաղաքացու կողմից տեսաձայնագրումը: