Մատչելի հանգիստ 7 ուղղություն, որտեղ կարելի է հանգստանալ 2020-ի ամռանը

Մատչելի հանգիստ 7 ուղղություն, որտեղ կարելի է հանգստանալ 2020-ի ամռանը

Եթե ցանկանում եք ճանապարհորդել, բայց նաև գումար խնայել, ապա մատչելի արտագնա տուրերի մասին մեր այս համառոտ անդրադարձը հենց ձեզ համար է: Մենք առանձնացրել ենք  7 մատչելի երկիր, որտեղ կարելի է հանգստանալ այս ամռանը:

1․ Պորտուգալիա

«Էժան տուրեր դեպի եվրոպա 2020»-ի մեջ հատուկ կցանկանայինք նշել Պորտուգալիան, որի մայրաքաղաք Լիսաբոնը Եվրոպայի մատչելի քաղաքներից մեկն է համարվում: Այն ունի հարուստ պատմություն, անհավատալի հրաշագեղ ճարտարապետություն, համեղ խոհանոց և գինի:

Անպայման այցելեք Պորտուգալիայի Pasteis de Belém հանրահայտ սրճարանը, որտեղ կարող եք համտեսել pastel de nata հայտնի աղանդերը ընդամենը մեկ եվրոյով: Դուք կարող եք գնել ճանապարհորդական քարտ 19 եվրոյով, որը հնարավորություն կտա 24 ժամվա ընթացքում այցելել թանգարաններ, վանքեր, ինչպես նաև օգտվել տրանսպորտային միջոցներից, ներառյալ Լիսաբոնյան տրամվայներից և հարմարավետ ճոպանուղիներից ընդամենը վճարելով 19 եվրո:

Պորտուգալական գինետներում գինի կարող եք վայելել ընդամենը 3 եվրոյով, նույնիսկ ամենաթանկ ռեստորանում կարող եք մեկ շիշ գինու համար վճարել ընդամենը 10 եվրո:

Լրացուցիչ բոնուս: Լիսաբոնը նաև հարմար է ընտանիքով հանգստի կազմակերպման համար: Լիսաբոնում կա հետաքրքիր մեծ ակվարիում և գիտական ​​թանգարան, ինչպես նաև իրական հեքիաթային ամրոց: Իսկ ընտանեկան Martinhal Chiado հյուրանոցի համարները սկսվում են  150 դոլարից:

2․ Էստոնիա

«Տուր փաթեթներ 2020»-ում ներառվել է նաև Էստոնիան, որի մայրաքաղաք Տալլինը հիանալի համարժեք մատչելի այլընտրանք է Հելսինկիին կամ Ստոկհոլմին, եթե ցանկանում եք այցելել հյուսիսային եվրոպական քաղաքներ:

Հյուրանոցներն ու տրանսպորտը ի տարբերության այլ եվրոպական երկրների մատչելի են: Անպայման այցելեք Տալլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող միջնադարյան հին քաղաքը, որտեղ նաև գործում են բազմաթիվ ռեստորաններ և խանութներ:

Հին քաղաքի կենտրոնում գտնվող Olde Hansa ռեստորանը՝ Տալլինի ամենահայտնի վայրերից մեկն է ընթրելու համար: Ճաշատեսակները պատրաստվում են 15-րդ դարի բաղադրատոմսերով, մատուցողները միջնադարյան հագուստներով են: Այստեղ դուք ձեզ կզգաք ինչպես միջնադարում:

Էստոնիայի մշակույթի և արվեստի մասին ավելին իմանալու համար այցելեք Էստոնիայի Բացօթյա թանգարան և  Կումի արվեստի թանգարան:

3․ Կուբա

Արտագնա տուրերի շարքում չպետք է մոռանալ նշել Կուբան, քանի որ այն ոչ միայն հիանալի վայր է ճանապարհորդների համար, այլև մատչելի: Կուբայում դուք կարող եք վարձել առանձնատուն մատչելի գներով: 100 դոլարը կբավականացնի, որպեսզի վճարեք տան, ուտելիքի, տրանսպորտի և իհարկե ռոմի համար:

Կուբան գտնվում է մի դրախտային վայրում, որտեղ հանդիպում են Կարիբյան ծովը, Մեքսիկական ծոցը և Ատլանտյան օվկիանոսը: Դե իսկ ծովային հանգիստը ապահովված է:

4․ Եգիպտոս

Եգիպտոսի տեսարժան վայրերի մասին բոլորս գիտենք՝ բուրգեր, անապատ, դամբարաններ: Դեպի Եգիպտոս տուրի ընթացքում 2020 թվականին կարող եք այցելել նորաբաց մեծ Եգիպտական թանգարան, որտեղ պահվում են մասունքներ, մումիաներ և արտեֆակտներ: Նաև չմոռանանք, որ Եգիպտոսը մատչելի երկրների շարքին է դասվում, որտեղ կարող եք օրեկան 100 դոլարով կազմակերպել ձեր հետաքրքիր և բազմաբովանդակ հանգիստը:

 

SHIRAZ, IRAN — OCTOBER 12, 2017: The Pink mosque is famous for its winter prayer hall, its perfect decorations attract tourists to visit and enjoy the architecture, on October 12 in Shiraz.

5․ Իրան

Մեր «թեժ տուրեր 2020» ցանկում մենք ներառել ենք Իրանի Իսլամական հանրապետությունը: Իրանում դուք կզգաք հին աշխարհի շունչը, որտեղ իշխել են Ալեքսանդր Մեծն ու Չինգիզ Խանը, որտեղ մարդիկ հյուրընկալ են ու սրտաբաց: Այստեղ նույնպես կարող եք հյուրանոցի փոխարեն ընտրել առանձնատուն:  Տեսարժան վայրերի ցանկում անպայման ներառեք Թեհրան, Քերման, Յազդ, Շիրազ, Իսպահան և այլ հնագույն պարսկական քաղաքները, որոնց պատմությունը սկսվում է մ.թ.ա. 6-րդ դարից:

Այս մշակութային հարուստ երկրում կտեսնեք գեղեցիկ պալատներ, մզկիթներ, շուկաներ, հոյակերտ այգիներ, հրապարակներ, էլեգանտ առանձնատներ պարսկական ոճով, բաղնիքներ և ևս 19 տեսարժան վայրեր, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգությունում, ինչպիսին է Պերսեպոլիսը:

Ճարտարապետությունը՝ գունավոր սալիկներով, գմբեթներով, մինարեթներով, հիասքանչ է,  իսկ լանդշաֆտը բազմազան է իր ջունգլիներով, ջրվեժներով, օազիսային այգիներով և անապատներով:

Գնեք պարսկական գորգեր Black Tent Carpet հայտնի գորգերի խանութից և Kilims-ից Իսպահան քաղաքում: Պարսկական խոհանոցը շատ տարատեսակ է և համեղ:

Չմոռանաք համտեսել ավանդական պարսկական ճաշատեսակներ, ինչպիսիք են՝ ֆեսենյան (հավ պարսկական նռով), գորմե սաբզի ( շոգեխաշու լոբով և կանաչիով), թահդիգ (խրթխրթան բրինձ շաֆրանով): Պարսկական շուկայից կարող են գնել քաղցրավենիք, ինչպես նաև կարող եք թեյել տեղացիների հետ:

6․ Բուլղարիա

Բուլղարիան գտնվում է Սև ծովի ափին: Սոֆիան Բուլղարիայի մայրաքաղաքն է՝  հարուստ ճարտարապետական ու պատմական շինություններով: Հայտնի տեսարժան վայրերն են՝ Ազգային պատմության թանգարանը, Ալեքսանդր Նևսկու տաճարը՝ Արևելյան ուղղափառ տաճարներից ամենամեծը աշխարհում:

Ոսկե Ավազները Բուլղարիայի ամենահայտնի ծովային հանգստավայրերից մեկն է, ինչպես նաև մատչելի: Հարուստ է հյուրանոցներով, առանձնատներով, սպա կենտրոններով, ռեստորաններով, ակումբներով, խաղատներով, առևտրի և զվարճանքի կենտրոններով, ինչպես նաև սպորտային հաստատություններով։

Կարող եք ձեր հանգիստը կազմակերպել նաև Վարնա նավահանգաստային քաղաքում, որը նաև Բուլղարիայի կուրորտներից է։ Վարնան ոչ միայն հայտնի հանգստավայր է, այլև բազմաթիվ թանգարանների քաղաք: Վարնայի ամենահայտնի վայրերից է դելֆինարիումը, որը անմոռանալի տպավորություններ և դրական հույզեր է պարգևում:

7․ Հունաստան

Ավելի քան 250 արևոտ օր, 4 ծով, 1400 կղզի, բազմաթիվ ճարտարապետական կոթողներ, թանգարաններ և անչափ համեղ խոհանոց: Այս ամենը ձեզ սպասվում է Հունաստանում:

Հունաստանում շքեղ ծովափնյա հանգիստը ապահովված է: Հունաստանի կղզիներից յուրաքանչյուրն իսկական դրախտ է հանգստացողների համար: Այցելեք Հռոդոս կղզի, որտեղ համարյա ողջ տարին արևոտ է, իսկ ջուրը տաք: Հալկիդիկի կղզին իր ռեստորաններով, սրճարաններով և մաքուր ծովափնյա ավազով հիանալի պայմաններ են ստեղծում ունենալու հրաշալի ծովային հանգիստ:

Եվ թերևս Հունաստանի դրախտ կղզին՝ Սանտորինին իր կապտասպիտակ երանգներով մեկընդմիշտ կմնա ձեր հիշողություններում:

Այսպիսով մենք առանձնացրել էինք 7 ուղղություն, որտեղ կարելի է մատչելի հանգիստ կազմակերպել 2020-ի ամռանը:

 

Աղբյուր՝ Toptrip.info