ՀՀ Զինված ուժերի զինանշան, հեղինակ՝ Ռուբեն Արուտչյան??
Արծիվը կենտրոնական կերպար է զինանշանի վրա և խորհրդանշում է ուժ, հզորություն, խորաթափանցություն, սլացք և կամք: Արծվի գլուխը պատկերված է արևի կլոր սկավառակի վրա, որը նույնպես իմաստավորվում է. քանի դեռ կա արևը, կլինեն նաև Հայաստանն ու Հայոց զինված ուժերը: Արևի ճառագայթների վրա՝ եռագույն դրոշը հավաստում է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են պետության հովանու ներքո: Վահանը խորհրդանշում է, որ զինված ուժերը երկրի գոյության պատվարն ու պահապանն են: Վահանի ներսում պատկերված է հավասարաթև խաչ, որը մեր քրիստոնեական ժառանգորդության ու հավատի առհավատչյան է։ Իսկ զինանշանային վերջին տարրը՝ սուրը, խորհրդանիշն է մշտարթուն վիճակի և հանուն հայրենյաց պատրաստ է իջնել թշնամու գլխին։
ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ ??
ՀՀ #Զինված_ուժերի զինանշան, հեղինակ՝ #Ռուբեն_Արուտչյան??Արծիվը կենտրոնական կերպար է զինանշանի վրա և խորհրդանշում է ուժ,…
Опубликовано Ճարտարապետություն և դիզայն / Architecture & Design Понедельник, 27 января 2020 г.