Մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացված վերաբաշխումների արդյունքում Զառի, Կարենիսի միջնակարգ և Գետարգելի հիմնական դպրոցներին նախորդ տարեվերջին հատկացվել են ֆինանսական միջոցներ դպրոցներում մի շարք աշխատանքներ իրականացնելու համար,
մասնավորապես
▶ Զառի միջնակարգ դպրոց — փոխվել են պատուհաններ և պատուհանագոգեր՝ վերաբաշխման արդյունքում տրամադրվել է 3.5 մլն դրամ, ևս 0.5 մլն տրամադրել էր համայնքը
▶ Գետարգելի հիմնական դպրոց — սանհանգույցի և գրադարանի վերանորոգման աշխատանքներ՝ վերաբաշխման արդյունքում տրամադրվել է 1 մլն դրամ
▶ Կարենիսի միջնակարգ դպրոց — սանհանգույցների վերանորոգում՝ վերաբաշխման արդյունքում տրամադրվել է 1 մլն դրամ:
#ԷտալոնայինԿոտայք ունենալու՛ ենք