Փետրվարի 6-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված շուշանի թթուն է: Այս պահին հիվանդները գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում և ստանում համապատասխան բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Հիշեցնում ենք, որ բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը:
Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովայնի շրջանում, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլման ակտի խանգարում: Հիվանդության ախտանշաններն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:
Մանրամասները նոյւթում` http://old.moh.am/#1/2575
Փետրվարի 6-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով: Համաճարակաբանական…
Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Четверг, 6 февраля 2020 г.