Այսուհետ կենսաթոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունեն անվճար այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թատերական կազմակերպությունների կողմից պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներ, ինչպես նաև թանգարաններ:
Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ստորագրել են հուշագիր, համաձայն որի` յուրաքանչյուր կենսաթոշակառու տարին 3 անգամ կարող է անվճար այցելել իր նախընտրած յուրաքանչյուր թատերական կազմակերպություն, իսկ թանգարաններ՝ ամիսը 2 անգամ:
Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ անվճար տոմսեր կեսաթոշակառուներին տրամադրվում են մինչև միջոցառման սկսվելը՝ առնվազն 24 ժամ առաջ, իսկ թանգարանների պարագայում՝ կեսաթոշակառուի այցելության պահին: