Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ընթացող Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանեցին ռուսկան «Կոմերսանտ»-ի լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէ հակամարտության կարգավորումը սկսել մի կետից, որին պատրաստ են երկու կողմերն էլ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը թողնելով հետոյին: գուցե կարգավիճակի հարցը թողնեք հետոյին, անել մի բան որին ոկղմերը պատրաստ են: Առաջինը հարցին պատասխանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ասաց այս հակամարտությունը պետք է փուլերով լուծել, քանի որ հնարավոր չէ դա անել միանգամից: «Առաջին փուլը պետք է լինի օկուպացված տարածքների մի մասի վերադարձումը եւ Ադրբեջանցից տեղահանվածների վերադարձն այդ տարածքներ: Այդ նույն ընթացքում պետք է Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները նորմալացվեն: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է քննարկվի հետագայում, երբ երկու կողմերը պատրաստ լինեն: Առանց տարածքների ազատագրման հնարավոր չի լինի համաձայնեցնել կարգավիճակը: Մեր դիրքորոշումը այն է, որ կարգավիճակը չպետք է խաթարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Միեւնույն ժամանակ Ադրբեջանը բազմակրոն, բազմազգ պետություն է, երբ մեր տարածքային ամբողջականությունը վերականգնվի, հայերը րպես ազգային փոքրամասնություն կօգտվեն այն արտոնություններից, ինչ ցանկացած փոքրամասնության ներկայացուցիչ մեր երկրում»,-ասաց Ալիեւը:
«Ադրբեջանի տեսակետից դրանք տարածքներ են, Ղարաբաղի համար դա անվտանգություն է»,-հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պետք է հասկանալ, թե ինչու է ձեւավորվել այսօրվա ստուս քվոն, որովհետեւ, երբ որ Ղարաբաղը փորձել է ինքնորոշման իր իրավունքից օգտվել, ռազմական գործողություններ սկսվեցին լեռնային ղարաբաղի հայերի դեմ, եւ նրանք ստիպված եղան ինքնապաշտպանական գործողություններ ձեռնարկել: Նախագահ Ալիեւը Շուշիի մասին խոսեց, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի մասին: Տարիներ շարունակ այն Շուշիից ռմբակոծվում էր, խաղաղ քաղաքացիներն ապրում էին ստորգետնյա կացարաններում երկար ժամանակ, եւ դա է ճշմարտությունը: Հնարավոր չէ անվտանգությունը որեւէ մեկը զիջի: Ալիեւը նշեց Ադրբեջանի ԶՈւ մասին: Իմ որդին իր զինծառայությունն անցնում է ԼՂՀ-ում, բայց նա գնաց այնտեղ որպես կամավոր, հոժարակամ գնաց, որ պաշտպանի իր հայրենակիցներին, քանի որև ինքը գիտի պատմությունը: Ես արդեն ասացի Շահումյանի շրջանի մասին, որտեղ բնակչությունը հայկական էր, այժմ սակայն, 1 հայ չի ապրում, Նախիջեւանի դեպքը, որտեղ մեծ հայկական բնակչրություն կար, եւ հիմա չկա մեկ հայ: Նախագահ Ալիեւն ասում է, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ չէ, բայց Ադրբեջանը 2 անգամ համաձայնագրեր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ: Առաջին անգամ 1994 թվականին եւ դա հրադադարի համաձայնագիրն էր ՀՀ-ի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ, պաշտպանության նախարարներն են ստորագրել այդ փաստաթուղը: Դրանից 3 ամիս անց, 1994 թվականի հուլիսին իրենք վերահաստատել են հրադադարի պահպանման ռեժիմն այնքան ժամանակ, մինչիեւ կոնֆլիկտը ստանա քաղաքական լուծում»,-հայտարարեց ՀՀ վարչապետը: