Որոշում է կայացվել հեռացնել իր պաշտոնից գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին

Վերջին ամիսների ընթացքում Հայաստանում և Արցախում ողբերգական դեպքերի իսկական տարափ է նկատվում: Մեր զինվորները զոհվում են, զոհվում են ,այն էլ խաղաղ պայմաններում, սա անթույլատրելի իրավիճակ է, քանի որ բանակի համապատասխան ստորաբաժանումները օրինակ ` Ռազմական ոստիկանությունը և ընդհանրապես ղեկավար կազմը պետք իսպառ վերացնեն այն ոգեճնշիչ իրավիճակը կամ հանցավոր անուշադրությունը, որը կարող է բերել նման ահասարսուռ իրավիճակի։ Ըստ որոշ տեղեկությունների, որոշում է կայացվել հեռացնել իր պաշտոնից գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, և կարծում ենք, որ միայն այս պաշտոնանկությունով չի ավարտվի…

 

Դավիթ Կարապետյան