ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ռազմարդյունաբերության համալիրի զարգացման և բարձր տեխնոլոգիական ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Խոսելով Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագների մասին՝ Հ. Արշակյանն ասել է, որ պայմանավորվածություններն արդեն իսկ ձեռք են բերվել, և 2019 թվականին գների նվազում եղել է:
«2020 թվականի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն։ Արցախի օպերատորը բավականին մեծ ներդրումային ծրագիր ունի այս տարվա համար: Նա հետևողականորեն աշխատանքներ է իրականացնում ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ, որը համացանցի հասանելիության առումով ավելի լայն հնարավորություն կտա ԱՀ բնակչությանը»,- տեղեկացրել է նախարարը: