Մինսկը պատրաստվում է փոխել երկրի զինանշանը: Առաջին հայացքից փոփոխությունն աննշան է, բայց հետաքրքրասերները գտել են խորհրդանշական մանրամասներ: Փոխվել է երկրագնդի դիրքը զինանշանի վրա, տեսանելի մասում այժմ ոչ թե Ռուսաստանի տարածքն է, այլ՝ Եվրոպայի: Շատերը ուզում են հասկանալ՝ սա նշանակում է շրջադա՞րձ Բելառուսի արտաքին քաղաքականությունում:
Բելառուսի արդարադատության նախարար Օլեգ Սլիժևսկին ասել է, որ իրենք նախատեսել են Բելառուսի զինանշանը դարձնել «ավելի խաղաղ, որպեսզի այն դրական ընկալվի ինչպես Բելառուսում, այնպես էլ միջազգային ասպարեզում»: Իշխանությունը վստահեցրել է, որ փոփոխությունը քաղաքականության հետ ոչ մի կապ չունի: