Փետրվարի 24-ին, ժամը 11:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Թեժ Լեռ ավտոճանապարհին «Opel» մակնիշի ավտոմեքենան կողքի երկու անիվներով կախվել է դեպի ձորակը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը:
Փրկարարները «Opel Sedan» (վարորդ՝ Հրաչ Շ.) մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված