Բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները

Հարգելի ընթերցողներ, երեկվանից բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, ժամկետայինների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, բուժական արձակուրդները (բացառությամբ «Ես եմ» ծրագրով ծառայողների):

Սա նպատակ ունի կանխել կորոնավիրուսի ներթափանցումը զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինծառայողներին վարակվելուց և անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները:

ՀՀ ՊՆ-ն հորդորում է բոլոր զինծառայողների հարազատներին չայցելել զորամասեր, գիտակցաբար մոտենալ ձեռնարկվող միջոցառումներին, քանի որ դրանք բխում են հենց զինծառայողների շահերից: