Այսօր Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց կանցկացվի հավաք, որի մասնակիցները պահանջում են ադրբեջանական ուժերն անհապաղ դուրս բերել Դավիդ Գարեջի վրացական վանական համալիրի տաճարներից: Հավաքը կկազմակերպի Դավիդ Գարեջիի Պաշտպանության կոմիտեն՝ շարժման հիմնադիր Նիկոլոզ Մժավանաձեի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ Դավիդ Գարեջի վանական համալիրը, որը պատկանում է վրաց ուղղափառ եկեղեցուն, դարձել է Ադրբեջանի և Վրաստանի միջև սահմանային բախման պատճառ: Ըստ Բաքվի՝ համալիրի մի քանի տաճարներ գտնվում են Ադրբեջանի տարածքում: Քանի որ ադրբեջանա-վրացական սահմանի այս հատվածում սահմանազատման և սահմանանշման գործընթացը չի ավարտվել, ադրբեջանցի սահմանապահները արգելում են վրաց ուխտավորների և հոգևորականների մուտքը սրբավայրեր: