«Ժամանակ» թերթը գրում է. «Ռազմական ոստիկանության պետի ժ/պ նշանակված Ալեքսանդր Աղաջանյանը, ով մինչև այդ պաշտոնին նշանակվելը աշխատում էր Ռազմական ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ, ցանկացել է իր նախորդի՝ Արթուր Բաղդասարյանի վրա քրեական գործ հարուցել ՌՈ-ին հատկացված մի քանի տասնյակ տոննա վառելիքի յուրացման փաստով:
Սակայն Բաղդասարյանը հասկացրել է, որ այդ դեպքում Աղաջանյանը այդ գործում կարող է ներգրավվել որպես հանցակից, ինչից հետո վերջինս հրաժարվել է նախկին ղեկավարին «փուռը տալու» գաղափարից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: