Սիրիայում ավիահարվածի հետևանքով արդեն 29 թուրք զինծառայող է սպանվել.

Թուրքիան պաշտոնապես հայտարարել է, որ ժամեր առաջ Սիրիայում ավիահարվածի հետևանքով արդեն 29 թուրք զինծառայող է սպանվել + ծանր վիրավորներ ունեն։

Ոչ պաշտոնական աղբյուրներն ասում են, որ ռուսական օդուժի հարված է եղել, թուրքերն առայժմ խուսափում են պաշտոնապես մեղադրել Ռուսաստանին, մատնանշում են «Ասադի ուժերը»։

Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրի անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, արտգործնախարար Չավուշօղլուն հեռախոսով զրուցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։

Թուրքիայում անջատել են սոցցանցերը՝ Facebook, Twitter, YouTube…