Կապան է այցելել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը։ Այցի նպատակն է Կապան քաղաքում «Թումո-Սյունիքի» համար առաջարկվող տարածքներին ծանոթանալն ու կենտրոն հիմնելու հարմար վայրի քննարկումը։
Նախատեսվում է մարզային Թումոյի կենտրոնն ունենալ Կապանում, իսկ Սյունիքի համայնքներում՝ Թումո-տուփեր տեղադրել։ Մարզպետ Հունան Պողոսյանի հետ շրջելով քաղաքում՝ Մարի Լու Փափազյանը դիտարկել է առաջարկվող տարածքները։