«Ըսիգ իմ մերս է, նկարի մեջ քիչմ ջահել կերևա, նկարի մեջ ինչխոր զատկի ձու եղնի…» երրորդ դասարանցու շարադրությունը մոր մասին, ծիծաղից կթուլանաք

Ես դասավանդում եմ տարրական դպրոցի երրորդ դասարանում:  Մայրության տոնի կապակցությամբ  ես երեխաներին հանձնարարեցի շարադրություն գրել մայրիկի մասին, նկարագրել նրա արտաքինը և  նկարել նրան: Նախապես խնդրեցի  լինել անկեղծ և հայտնեցի, որ չի գնահատվելու,  չի ստուգվելու, կարող են ազատ շարադրել իրենց մտքերը:

Եվ դասարանի երեխաներից մեկը, որ ծագումով գյումրեցի է, ահա թե ինչպիսի շարադրություն էր գրել: Ես միտումնավոր չեմ ներկայանում,  չեմ նշում ոչ  դպրոցը, ոչ էլ երեխայի անունը: Կարդալիս այնքան եմ ծիծաղել, որ արցունքները հոսում էին աչքերիցս:

Միայն երեխան կարող է այսպես անկեղծ լինել:
«Ըսիգ իմ մերս է, նկարի մեջ քիչմ ջահել կերևա, նկարի մեջ ինչխոր զատկի ձու եղնի, բայց կյանքում էլ  ըտպես է, հերս կտրաքի, որ մերս էդ կարմիր պամադեն քսի գը,  բայց մորս վրա ով կռնա որ: Առավոտնից  իրիկուն մերս մեր վրա կբոռա,  ինչխոր ձայնավոր լոբի կերած եղնի: Բայց էն էլ ըսեմ որ, մերս շատ համով ճաշեր կեփե,  մատներս հետը կուդեմ: Հարևանները կըսեն, թե մերս բոյով ստրոյնի  է, բայց ըդիք կաբլուկներից է,  տունը ինքը չստիկներով ման կուգա, ու մեկ –մեկ էդ չստիկներով ընպես կզարկե, որ  լացս կուգա:

Չիդեմ ընչի է ըդպես, բայց մորս գլուխը քիչմ մեծ է. ինչխոր դդում եղնի, մազերն էլ որ գզե գը, վաբշե  կեղնի  չիդեմ ինչ, քիթն էլ քիչմ մեձ է, հերս կսե, իրա հորն է քաշե: Այս ամենով հանդերձ, գուզեմ ըսեմ որ, ես իմ մորս շատ կսիրեմ, ամպի չափ, ինքը ամենալավ մերն է:»

 

https://lavinfo.com/