Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այսուհետ հրաժարվում է երաշխավորել թուրքական ռազմական ինքնաթիռների անվտանգությունը Սիրիայի օդային տարածքում:
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նման հայտարարությամբ է հանդես եկել անցած գիշեր` թուրքական բանակի կողմից Հալեպում գտնվող ռազմական օդանավակայանի ռմբակոծությունից և Սիրիայի օդուժի երկու ռազմական ինքնաթիռների ոչնչացումից հետո: Այս միջադեպերից հետո պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ փակում է Իդլիբի օդային տարածքը: