Հանրապետության հրապարակում կայանող տուրիստական միկրոավտոբուսները դուրս են բերվում տարածքից։ Վարորդներն այս պահին բողոքի ցույց են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց են
«Եթե մարդուն գործատեղից զրկում են, գոնե պետք է մշակեն ինչ-որ ծրագիր, աշխատանք առաջարկեն, տարածք։ Տասը տարի շարունակ մենք աշխատել ենք հանրապետության հենց այս հատվածում, տուրիստների հետ շրջել ենք տեսարժան բոլոր վայրերով, հիմա չգիտենք ինչ է տեղի ունեցել, մեզ ուզում են հանել Հանրապետության հրապարակի տարածքից: Մենք առաջարկել ենք մեզ հրապարակի տարածքում տեղ հատկացնեն, պատրաստ ենք նաև հարկ վճարել»,- լրագրողների հետ զրույցում ասցել են վարորդները։