Ալավերդին շուտով կունենա եռաշերտ ասֆալտապատ ճանապարհ

Ալավերդիում մեկնարկել են Մ6 միջպետական մայրուղու ասֆալտի առաջին շերտի տեղադրման աշխատանքները:

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարելՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Վերջնարդյունքում ունենալու ենք եռաշերտ ասֆալտապատ ճանապարհ»,-նշել է Սուրեն Պապիկյանը: