Ընդամենը մի քանի ամիս առաջ մետրոյի «Բարեկամություն» կայարան տանող աստիճանավանդակները «բեռնված» էին առևտրի տարատեսակ կրպակներով։ Այսօր արդեն ազատագրված աստիճանահարթակները բարեկարգվում և լիարժեք ծառայում են քաղաքացիներին։
Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջի այս գրառմանը կից ներկայացված են նաև լուսանկարներ, որոնցում պարզ երևում է դրական փոփոխությունը: