Երևան քաղաքի Գայի պողոտայի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկից մինչև Գայի պողոտա-Նանսենի փողոց խաչմերուկ հատվածում, ինչպես նաև Գայի պողոտա-Թոթոթվենցի փողոց խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու և հապաղումներից ու խցանումներից խուսափելու նպատակով 2020թ. մարտի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Գայի պողոտայի նշված հատվածում՝ երթևեկության երկու ուղղություններով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:
Միաժամանակ՝ Թոթովենցի փողոցի երթևեկելի 1-ին գոտով դեպի Գայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կարող են երթևելել ուղիղ կամ դեպի աջ, նախկինում միայն աջի փոխարեն, իսկ 2-րդ գոտով երթևեկողները կարող են երթևեկել միայն ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախի փոխարեն: