Հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած զինծառայողը հայտնաբերվել է

Հայաստանի քննչական կոմիտեի ավագ քննիչի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի 48 CC 400 համարանիշի ավտոմեքենան։

Նշված ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 23-ամյա Գոշ Սարգսյանը, ով կասկածվում է մարտի 1-ին Խանջյան փողոցի 11 հասցեի մոտ մեկ այլ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկելու մեջ, որից հետո Գ. Սարգսյանը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։

Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Սարգսյանը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում։