Հարգելի ընկերներ, կուրթանեցի երիտասարդի պատմություն հետ կապված ուզում եմ նշել, որ առկա խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին հնարավոր է խոսել միայն խնդրի ամբողջական բարձրաձայնման ու լիարժեք ուսումնասիրության արդյունքում, ինչով և ներկայումս զբաղված է Լոռու մարզպետարանի աշխատակազմը: Առողջական, սոցիալական, բնակապահովման, աշխատանքի խնդիրներ…Սրանք խնդիրներ են, որոնք այս ընտանիքում կուտակվել են վերջին մի քանի տասնամյակների ընթացում: Այդուհանդերձ, անկախ ամեն ինչից, երիտասարդի ընտանիքի տարաբնույթ խնդիրների համապարփակ ուսումնասիրությունից հետո մենք առաջիկայում կներկայացնենք նաև ընդհանրական արդյունքներն ու հնարավոր լուծումները: Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք ընտանիքի աջակցման հարցում, փոխադարձորեն ակնկալելով նաև ընտանիքի անդամների գործուն քայլերը’ մեր ջանքերը մեկտեղելու ու տեսանելի արդյունքների հասնելու համար: