Ռոնալդուն կարանտինի մեջ է.

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Յուվենտուսի» հաձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է կարանտինում այն բանից հետո, երբ նրա թիմակից Դանիելե Ռուգանի մոտ կորոնավիրուս հաստատվեց:

Մարտի 8֊ին Ռոնալդուն և Ռուգանը իրար հետ են եղել «Յուվենտուսի» հանդերձարանում, իսկ խաղից հետո լուսանկարվել են։

Ակումբում հուսով են, որ Ռոնալդուի մոտ վարակ չի հաստատվի, և ընդհանրապես թիմում վարակի տարածումը մեծ չի լինի, որովհետև Ռուգանը չի մասնակցել հանդիպմանը և եղել է պահեստայինների աթոռին։

Այժմ Ռոնալդուն կարանտին է անցնում իր տանը՝ Մադեյրայում։ Ֆուտբոլիստը հայրենիք էր ժամանել մորը տեսակցելու նպատակով, որի մոտ օրեր առաջ կաթված էր գրանցվել:

 

www.1lurer.am