Այսօր Հանրային. հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի հյուրն էի։
Խոսել ենք կորոնավիրուսի վարակով պայմանավորված՝ արտակարգ դրության պայմաններում Կոտայքի մարզում իրականացվող միջոցառումների և , առհասարակ, մարզում իշխող տրամադրությունների մասին։
Ընդգծել եմ, որ
➡️ Ի տարբերություն այլ մարզերի, մեր մարզում առկա մի քանի հյուրընկալության օբյեկտներում այս պահին պետության կողմից մեկուսացված են մի քանի հարյուր քաղաքացիներ և մարզի բուժանձնակազմի ռեսուրսը, բացի առօրեական գործունեությունից և ուժեղացված ռեժիմով գործելուց, լծված է մեր հարյուրավոր քաղաքացիների առողջական վիճակը հսկելու գործին։
➡️ Մարզի խոշոր համայնքներում և գյուղական բնակավայրերում լայնամասշտաբ ախտահանման աշխատանքներ են մեկնարկել. ախտահանվում են վարչական շենքերը, նախադպրոցական հաստատությունները, գլխավոր և երկրորդական փողոցները, բակերն ու շենքերի մուտքերը, ինչպես նաև իրազեկման լայն արշավ ենք իրականացնում քաղաքացիների շրջանում՝ կոչ անելով խիստ անհրաժեշտության դեպքում միայն դուրս գալ փողոց, մարդաշատ վայրեր, հետևել պարետատան ցուցումներով նախատեսված նորմերին։
?Խոսել եմ նաև Չարենցավանի մասին՝ շեշտելով, որ
➡️ Չարենցավանը բնականոն կյանքով է ապրում, պարզապես ունենք քաղաքացիներ, ովքեր հանգամանքների բերումով վարակակիր են դարձել և այժմ բուժում են ստանում Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում։ Իսկ քաղաքում այսօր իրականացվել են ախտահանման լայնածավալ աշխատանքներ, բուժկենտրոնն էլ ամբողջ ծավալով իրականացնում է բուժսպասարկումը։