Մարտի 23-ին, ժամը 02:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 17-րդ փողոցում պայթյունի ձայն է լսվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի 4-րդ և 10-րդ փողոցների խաչմերուկում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է գազատար խողովակին և էլեկտրական սյանը, ինչի հետևանքով գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք, իսկ սյունը վնասվել է: Տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության և էլեկտրական ցանցի աշխատակիցների մոտենալը: