Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի պատճառով 5 տասնյակից ավելի մահացության դեպքերի արձանագրումից հետո երկրի կառավարությունը կարանտին և խիստ վերահսկողություն է հայտարարել՝ գրում է Euronews-ը:
Միացյալ Թագավորությունում կարանտինի ռեժիմը մեկնարկել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի ելույթից հետո: Կառավարության ղեկավարը հայտնել է, որ մինչև այժմ քաղաքացիներին խորհուրդ էր տրվում մնալ տանը, սակայն այսուհետև դա չի լինի միայն խնդրանք: Այժմ Մեծ Բրիտանիան անցնում է կոշտ միջոցների: Երկրի քաղաքացիները կարող են տնից դուրս գալ միայն կենսական նշանակության նպատակների համար, հակառակ դեպքում կտուգանվեն: Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև հայտնել է, որ եթե վարակակիրների թիվն ավելանա, ապա երկրի առողջապահական ծառայությունները չեն կարողանա հաղթահարել այն, ինչը նշանակում է, որ մահացության դեպքերը կշատանան: