Այս ռադիոհաղորդման ընթացքում ներկայացվում է Հարավային Կորեայում գրանցված կորոնավիրուսի 31-րդ վարակակրի (պացիենտ 31) վարակի տարածման պատմությունը։
Վերջինս, գալով Չինաստանից, նախ հրաժարվել է թեստ անցնել, քանի որ համարել է, որ ինքն առողջ է՝ չնայած փոքր-ինչ բարձր ջերմությանը, ու շարունակել ապրել իր առօրյա կյանքով, այցելել տարբեր հասարակական վայրեր, այդ թվում՝ երկու կրոնական միջոցառումներ և այլն։
Միայն այդ կրոնական միջոցառումների ընթացքում նրանից վարակվել են 1200 հոգի։ Վերջիններիս թվից էլ ոմանք գնացել են թաղման արարողության և այլուր,
և ընդհանուր առմամբ պացիենտ 31-ը դարձել է 8897-ից 5382 հոգու վարակման պատճառ, որը Հարավային Կորեայում այդ պահին ընդհանուր վարակների մոտ 60%-ն է կազմել։
Այսինքն, ընդամենը 1 անձ, ով իրեն առողջ է զգացել և համարել, որ կարիք չունի ինքնամեկուսանալու և ապրել է սովորական անկաշկանդ կյանքով դարձել է այդքան քաղաքացու վարակման պատճառ։