ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում տարբեր հյուրանոցների ղեկավարության հետ

ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում տարբեր հյուրանոցների ղեկավարության հետ, որպեսզի կորոնավիրուսով վարակված թեթև ընթացք ունեցող պացիենտները տեղակայվեն այնտեղ։ Վարչապետը նշեց , որ պետք է ապահովվի պացիենտների պատշաճ տեղակայումը և սնունդը։ Մտավախությանը, թե հյուրանոցներն իրենց բրենդին վնաս լինելու համար կարող են հրաժարվել, վարչապետը պատասխանեց, որ ընդհակառակը ` ներկա պայմաններում հյուրանոցները կաշխատեն, և նման օրինակին են հետևում զարգացած երկրների բազմաթիվ հյուրանոցներ։