Արդեն մի քանի շաբաթ է Իտալիան պարալիզացված է կորոնավիրուսի համաճարակով: Որքան դա կտևի, ոչ մեկ չգիտի: Այնուամենայնիվ երկիրն ապրում է կարանտինի պայմաններում: Մարտի 10-ից գործում են խիստ միջոցներ, քաղաքացիներին հորդորվում է մնալ տանը և դուրս չգալ փողոց առանց խիստ անհրաժեշտության: Սակայն թույլատրվում է տնային կենդանիներին ման տալ տան տարածքում: Վիրուս է, թե ոչ, իսկ չորքոտանի ընկերներին փողոց հանել ամեն դեպքում պետք է: Նրանց համար դս անհրաժեշտություն է, իսկ տերերի համար` հնարավորություն դուրս գալու բնակարներից` առանց տուգանվելու ռիսկի: Սակայն հնարամիտ իտալացիներից ոմանք այստեղ տեսան սողանցք և սկսեցին շներին օգտագործել, որպեսզի խախտեն կարանտինը: «Այսօր մի ոստիկան ստուգում էր մի տղամարդու փաստաթղթեր, և պարզվեց, որ նա ապրում է այստեղից 3կմ հեռավորության վրա»- ասում է Պատրիցիան` Հռոմի կենտրոնական թաղամասերից մեկի բնակչուհին: Լինում են դեպքեր, երբ իտալացիներից ոմանք իրենց տնային կենդանիներին տալիս են «վարձով», և հարևանները հերթով ման են գալիս շների հետ: Ոստիկանների համար շատ դժվար է պարզել, թե ում է պատկանում կենդանին: » Երբեմն ինձ մոտ գալիս են մարդիկ իրենց ընտանի կենդանիների հետ, ես տեսնում եմ, որ կենդանիների հետ ամեն ինչ նորմալ է, և դա ընդամենը պատրվակ է մարդկանց` տանից դուրս գալու համար, դա բավականին անպատասխանատու մոտեցում է: Ինձ թվում է նրանք դեռևս չեն գիտակցում, թե որքան վտանգավոր իրադրություն է ստեղծվել Իտալիայում»-պատմում է Ֆրանչեսկան, ով աշխատում է անասնաբուժական կլինիկայում: