Վրաստանում հայտարարվել է «պարետային ժամ»

Ամբողջ Վրաստանում կարանտինային ռեժիմն ակտիվանալու է վաղը ՝ առավոտյան ժամը 21:00-ից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Վարչապետի խոսքով, պարետային ժամն ուժի մեջ է մտնելու վաղվանից ՝ 21:00-ից մինչ 6:00-ն:

«Արտակարգ դրության ժամկետով հայտարարվում է փաստացի կարանտին: Արգելվում է քաղաքներում և ամբողջ երկրում երթևեկել երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 6:00-ն: Փաստորեն, սա նշանակում է, որ 21: 00-ից 06: 00-ն ընկած ժամանակահատվածում ամբողջ երկրում կգործի  այսպես կոչված, պարետային ժամ », – ասաց Գիորգի Գախարիան:

Մարտի 21-ից «Կովիդ -19» -ի հետ կապված երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Մարտի 23-ին կարանտին հայտարարվեց Մառնեուլիում և Բոլնիսում:

 

1tv.ge