Ճգնաժամը որպես հնարավորություն. կարո՞ղ ենք արդյոք թոքերի օդափոխման սարքեր արտադրել

Նոր Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին:

Թոքերի օդափոխության անսարք համակարգերի մասին տեղեկատվություն ունենալու դեպքում նույնպես խնդրում եմ նամակ ուղարկել նշված հասցեով։

Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել covid19@hti.am էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. ապրիլի 5-ը։

Խնդրում ենք ներառել Ձեր կոնտակտային տվյալները, առաջարկները, իրականացման ժամկետները և անհրաժեշտ ռեսուրսները։