ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրելու վերաբերյալ նախագիծը:
Որոշմանը կողմ քվերարկեց 65 պատգամավոր, դեմ և ձեռնպահ՝ 0:
Նախքան քվերարկությունը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը, նույնը կոչ արեցին նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: Ընտրությունից պարզ դարձավ, որ վերջիններս ևս չմասնակցեցին քվեարկությանը, որի հետևանքով նախագիծը չընդունվեց: