ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն իր տված մամուլի ասուլիսում նշեց, որ մարտի 31-ի դրությամբ, ունենք կոռոնավիրուսի հաստատված 532 դեպք, 31 առողջացած, մահվան ելքով 3 դեպք, փետրվարի 3-ից մինչ օրս իրականացված թեստերից 2533 բացասական արդյունք: Մարտի կեսերից գրանցվել է վիրուսի լոկալ տարածում, այսինքն տարածումը դարձել է կաստերային, այսինքն վիրուսը ոչ թե այլ երկրից է բերվել, այլ տեղի բնակչության միջանձնային շփումներից։ Վիրուսի կանխարգելման կառավարության կողմից ձեռնարկված բոլոր միջոցառումներն ունեն գիտական հենք, այսինքն, եթե կառավարությունը գործողություններ չձեռնարկելը, չլինեին սահմանափակումները, միջինում վարակի տարածման ինտենսիվությունը համարվել մոտ 2,4 գործակցով և միջին ինկուբացիոն շրջանը ընդունվել 5-6 օր, ապա մարտի 1-ից հետո 75-80 օրվա ընթացքում ՀՀ բնակչության մոտ 89% կլիներ վարակված և Երևանում կունենայինք 8200 ծանր հոսպիտալացված դեպքեր: