ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի կապիտանը շտապ օգնություն է խնդրել, քանի որ նավում գտնվող նավաստիներից շատերը վարակվել են կորոնավիրուսով:
«Մենք պատերազմի մեջ չենք, նավաստիները չպետք է մեռնեն»,- գրել է կապիտան Բրեթ Քրոզյեն: Պենտագոնին ուղղված նամակում նա զգուշացրել է, որ ամբողջ թիմը պետք է կարանտինի մեջ հայտնվի, քանի որ նավում անհնար է մեկուսացնել վարակակիրներին:
Ավելի քան 4 հազար նավաստի կա «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրում, որն այժմ գտնվում է Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզում, որտեղ գործում է ամերիկյան ռազմաբազան:
1lurer.am