Արդարադատության նախարարությունը գործարկել է էլեկտրոնային կառավարման նոր գործիք՝ www.e-rights.am հարթակը: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել է http://e-rights.am/ հարթակը։ Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:
Հարթակը հնարավորություն է ընձեռում.
- առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող գործողությունների ծրագրին.
- միջոցառումների իրականացման ընթացքին.
- հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները.
- ներկայացնել մեկնաբանություններ միջոցառումների վերաբերյալ: