Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին կայացած 15-րդ համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների աղյուսակավորման նախնական արդյունքները ներկայացրեց ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։ Նրա խոսքով ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 73 տոկոսը։ Ընտրողների ընդհանուր թիվը 104.348 է, որից քվեարկությանը մասնակցել է 76 728 մարդ։
«Այս թվերը ձևավորվում են լրացուցիչ ցուցակների ներառման պարագայում, երբ նախապես հայտարարված թվի և արդեն տեղամասային կենտրոններից ստացված թվերի միջև կարող է որոշակի տարբերություն նկատվել»,- նշել է Արզումանյանը։
Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2025, կամ 3,5 տոկոսի կողմից քվեաթերթիկները սխալ են լրացվել։ Արզումանյանը ներկայացրել է նախագահի թեկնածուների նախնական աղյուսակավորման տվյալները։
«Թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել կողմ քվեարկված ձայների 50+1 տոկոս ձայնը, ինչը նշանակում է ԱՀ-ում պետք է անցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ»,- նշեց Արզումանյանը՝ հավելելով, որ երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 14-ին։
Ըստ Արզումանյանի ներկայացրած նախնական տվյալների՝ պատկերը հետևյալն է․
Բալայան Քրիստին- 202 ընտրող, կամ կողմ քվեարկված քվեաթերթիկների 0,3 տոկոս,
Բալասանյան Վիտալի -10,755 ընտրող կամ 14,7 տոկոս,
Ամիրյան Սերգեյ-106 ընտրող կամ 0,2%,
Բաբայան Դավիթ-587 ընտրող- 0,8%,
Լալայան Բելլա-162 ընտրող կամ 0,2%,
Հարությունյան Արայիկ-36,076 ընտրող- կամ 49,25%,
Խանումյան Հայկ- 962 ընտրող կամ 1․3%,
Իշխանյան Դավիթ — 1873 ընտրող կամ 2,56%,
Բադասյան Վահան- 743 ընտրող կամ 1%,
Մասիս Մաիլյան- 19,360 ընտրող կամ 26,4%,
Աշոտ Ղուլյան- 1683 ընտրող կամ 2,3%,
Ռուսլան Իսրայելյան- 368 ընտրող կամ 0,5%,
Աշոտ Դադայան 198 ընտրող կամ 0,3%,
Պողոսյան Մելսիկ-141 ընտրող կամ 0,2%։