«Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ կապված իրավիճակի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ ողջ օրվա ընթացքում ՌԴ֊ում ՀՀ դեսպանության աշխատակիցները կապի մեջ են գտնվել ՀՀ քաղաքացիների հետ, որոնք ապրիլի 2-ին նախատեսված թռիչքի չեղարկման պատճառով «Դոմոդեդովո» օդանավակայանից չեն կարողացել մեկնել Հայաստան։
Քաղաքացիների հետ կապ են հաստաատել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանորդ Բորիս Սահակյանը։
Նշենք, որ ներկայիս դրությամբ քաղաքացիների մեծ մասը լքել է օդանավակայանի տարածքը և հյուրընկալվել է հարազատների բնակարաններում։
Տարանցիկ չվերթի ուղևորներ հանդիսացող (ՌԴ մարզերից ժամանած) օդանավակայանում մնացած քաղաքացիների հետ քննարկվել է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների տրամադրման հարցը։